ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թմրամոլին, խաղամոլին ու պետական հանցագործին քաղբանտարկյալ են համարում». Լյովա Եղիազարյան
23:30, 13.10.2021 | mamul.am
4678 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին հանցավորների ժամանակ հինգ անգամ խուզարկել են բնակարանս, տասնյակ անգամներ բերման եմ ենթարկվել, երեք անգամ վարչական վարույթ են իրականացրել, միջազգային կառույցներում գրանցված եմ եղել որպես քաղհալածյալ, երեք ամիս գտնվել եմ ընդհատակում, տասը տարի չեն թողել աշխատել: Նույնը կարող եմ ասել «Հանրապետություն» կուսակցության իմ շատ ընկերների մասին:
Մենք հանգիստ ու հպարտ էինք տանում այդ ամենը, որովհետև պատրաստ էինք կրել դժվարություններ ու չէինք թմբկահարում դրանց մասին:
Հիմա թմրամոլին, խաղամոլին ու պետական հանցագործին քաղբանտարկյալ են համարում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր