ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Եվս մեկ դեսպան հետ կկանչվի. «Հրապարակ»
09:24, 14.10.2021 | mamul.am
5380 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, ինչն առաջացրել էր դեսպանի զայրույթը: Պարոն Թումանյանն այս տարի 70 տարեկան դարձավ, և հետկանչը կարող էր նաև տարիքով պայմանավորված լինել։ Նա 1999-2000թթ․ եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։

Սակայն երբ փորձեց սեփական կուսակցություն ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, և դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Թումանյանի փոխարեն նշանակվել է Արսեն Ավագյանը, որը մինչ այդ ԱԳՆ-ի սահմանակից երկրների վարչության պետն է եղել։ Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ պատրաստված դիվանագետ է և կկարողանա գլուխ հանել այս բարդագույն ժամանակներում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր