ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այս հանգստացնող ու զգոնություն բթացնող թեզն է պատճառներից մեկը, որ մեզ հասցրել է այս վիճակին»․ Հակոբ Հակոբյան
23:24, 14.10.2021 | mamul.am
3245 | 0

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշում եմ անկախության սկզբին Լևոն Տեր Պետրոսյանի խոսքն ուղղված ընդդիմությանը, թե՝ «Նախագահները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Հենց այս հանգստացնող ու զգոնություն բթացնող թեզն է պատճառներից մեկը, որ այսօր մեզ հասցրել է այս վիճակին: Կես ազգը արտագաղթել է՝ մտածելով, որ իր գնալով միևնույն է, Հայաստանը կանգուն կմնա։ Ամեն կառավարիչ իր ավերումն է արել՝ մտածելով, որ «Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Ամեն պաշտոնյա ու չինովնիկ իր բեսպրեդելն է արել, մտածելով, թե Հայաստանը կա ու կանգուն կմնա։ Կես ազգը չի գնում ընտրությունների՝ մտածելով, որ իր չգնալով միևնույն է, Հայաստանը կանգուն կմնա։ Ազգի կրթված, գրագետ մասը հիմնականում չի մասնակցում ներքաղաքական գործընթացներին՝ մտածելով, որ «Հայաստանը կա ու կանգուն կմնա»։ Նույն տրամաբանությամբ շարունակվում է այսօր՝ նման վիճակում երկրի զարգացման համար ոչ ադեկվատ տնտեսական և կրթական մոդելներ, անվտանգության հարցերին ոչ ադեկվատ մոտեցումներ և էլի լռություն ու անտարբերություն՝ չէ որ «Հայաստանը կա ու կմնա»։ Ու մի օր էլ կպարզվի, որ ո՛չ Հայաստան կա, ո՛չ Արցախ: Ու նորից կսկսենք երգեր հորինել»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր