Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն օրերս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն համատեղ աշխատում են արցախյան կարգավորման տևական համաձայնագրի ուղղությամբ: Այս հայտարարությունը Հայաստանում գրեթե չի արժանացել ուշադրության: Եթե, դեսպանը, օրինակ, ասեր, թե պատրաստ են քննարկել պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջարկները, կբարձրանար գրեթե տիեզերական աղմուկ, թե Ֆրանսիան գրեթե միջուկային զենք է առաջարկում Հայաստանին, իսկ մենք...: Մինչդեռ, Ֆրանսիայի նոր դեսպանն անում է հայտարարությունը, հենց որը պետք է լիներ քաղաքական մեծ հետաքրքրության առարկա: Բայց Հայաստանում քաղաքականությամբ կամ քաղաքագիտությամբ զբաղվողների մեծամասնությունն արել է ամեն ինչ, որ հետաքրքրության առարկա լինի ոչ թե քաղաքականությունը, այլ էպատաժը: Որովհետև քաղաքականությունը պահանջում է պատասխանատվություն, թե՛ դիրքորշումների, թե՛ անգամ հնչող յուրաքանչյուր բառի համար: Իսկ էպատաժը դա չի պահանջում, էպատաժը պահանջում է միայն անամոթություն կամ մեղմ դեպքում՝ «մարտնչող անադեկվատություն»»: |