ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ». Էդմոն Մարուքյան
05:06, 15.10.2021 | mamul.am
1997 | 0

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու և այլ միջազգային հանցանքների մասին:

Ըստ էության՝ Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը:

Արդարադատության միջազգային դատարանից ակնկալում ենք ծայրաստիճան հրատապությունից ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը:

Համաձայն Հաագայի դատարանի կանոնակարգի՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր