ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
««Ադրբեջանի Հանրապետություն» անունը՝ Արցախում ծնվածների անձնագրերում. Նիկոլի դավադրությունը». Ռոբերտ Մարգարյան
20:00, 14.10.2021 | mamul.am
6875 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունն այսօր ՀՀ անձնագիր ունեցողներին թույլատրեց անձնագրում՝ որպես ծննդավայր պետության անվան փոխարեն օգտվել ծննդավայր քաղաքի անունից:

Հիմք ընդունելով կառավարության հիմնավորումները՝ պարզ է, որ որոշումը վերաբերում է 1991 թվականից հետո Արցախի Հանրապետության սահմաններում ծնվածներին: Նաև փաստ է, որ հարցը վերաբերում է ոչ թե «Հայաստանի Հանրապետության», այլ «Ադրբեջանի Հանրապետության» անունը նշելուն, որն Արցախը վերջնականապես թշնամուն հանձնելուց հետո պարտադիր կերպով հայտնվելու է հիշյալ անձանց անձնագրերում, ինչպես, ըստ երևույթին, դա եղել է մինչև Արցախի Հանրապետության անկախացումը և դա լինելու է Ադրբեջանի պահանջը:

Հատկանշական է, որ կապիտուլյանտը նման որոշում ընդունում է ԼՂ անվամբ աշխարհագրական տարածք գոյություն չունենալու մասին Ադրբեջանի նախագահի ու հոգևոր առաջնորդի վերջին զառանցանքներից ու Մոսկվայից վերադառնալուց հետո:

Այդպիսով, մինչ Հայաստանի ներքին ընդդիմադիր քաղաքական դաշտն զբաղված էր հերթական կեղծ օրակարգի քննարկմամբ, կապիտուլյանտը վերցրեց Արցախը հանձնելու ուղղությամբ իր երկրորդ քայլը:

Առաջին քայլը երկու փուլերում նա վերցրել էր նախ դեկտեմբերին ու ապա մայիսին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Խորհրդային Միության քարտեզների հիմամբ սահմաններ գծելով, որը հաջողությամբ իր ավարտին հասավ սեպտեմբերին, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհին ադրբեջանական դեֆակտո մաքսակետ տեղադրվելով:

Նիկոլը ճարպկորեն իրականացնում է իր դավադրությունը՝ հարցը կարգավորելով հակառակ ուղղությամբ: Մինչև վերջնական համաձայնագրին հասնելը կարգավորելով դրան վերաբերող բոլոր տեխնիկական դետալները:

Ի դեպ, սա մեկ անգամ ևս փաստում է, որ հակառակ բոլոր հավակնություններին, Արցախի կարգավիճակի մասին կուլիսներում ու փորձագիտական մակարդակում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների միջև լուրջ քննարկումներ են տեղի ունենում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր