ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում շատ գրանցումներ ջնջվել են
19:42, 14.10.2021 | mamul.am
2699 | 0

Տեխնիկական խափանման պատճառով Գերմանիայի դեսպանության՝ ազգային վիզայի հերթագրման ցուցակներում, ցավոք, շատ գրանցումներ ջնջվել են, տեղեկացնում է դեսպանատունը։

«Եթե Դուք հերթագրման ցուցակներից որևէ մեկում գրանցվել եք 11.10.2021թ. կամ ավելի վաղ և դեռ չեք ստացել պայմանավորվածություն (օր, ժամ), ուրեմն Ձեր գրանցումը, ցավոք, ջնջվել է: Դեսպանությունը Ձեր ներողամտությունն է հայցում պատճառած անհարմարությունների համար և խնդրում նորից գրանցվել համապատասխան ցուցակով: Շնորհակալություն խնդրին ըմբռնումով մոտենալու համար»,- գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր