ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում Ռուստամ Բադասյանի տան դիմաց
22:12, 14.10.2021 | mamul.am
4652 | 2

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այժմ բողոքի ակցիա է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի տան դիմաց՝ պառկելով գետնին: Մոտեցած ոստիկանները փորձեցին հեռացնել նրան: Գասպարիիին է մոտեցավ Ռուստամ Բադասյանի հայրն ու հարցրեց խնդրի էությունն, ինչին ի պատասխան Գասպարին ասաց, որ նամակ է ուղարկել, որը մնացել է անպատասխան:

Ավելի վաղ Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր ՊԵԿ-ում իմ խաղաղ՝ ավանդական լուռ պառկած բողոքի ցույցը կասեցվեց և ոստիկանության միջոցով հարկադրանքի կիրառմամբ ես ենթարկվեցի վարչական ձերբակալման: Անմիջապես հարկադրաբար վերցրին և անջատեցին հեռախոսս, թեև, որքան հիշում եմ, վարչական ձերբակալումն էդպես սահմանափակում չի նախատեսում։ Կենտրոնի բաժնում ինձ քարշ տվեցին միջանցքներում, իսկ աստիճանները բարձրացնելիս, դժգոհելով իմ քաշից, սեռական հայհոյանքներ տեղացին հատկապես նրանցից 1-2-ը, իսկ ավելի ստույգ՝ հատկապես մեկը... Բաժնում արդեն հեգնեցին ու հռհռացին...
Վարչական իրավախախտման ակտ կազմեցին և մոտ 1,5 ժամ հետո ինձ թողեցին:
Ընդհատված բողոքի ակցիան շարունակելու եմ քիչ անց Ռ, Բադասյանի տան դիմաց,
Արաբկիր, 23 փողոց, 28 շենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր