ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+4 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԵՄ անդամ երկրների դեսպաններին, ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպություններին
22:30, 14.10.2021
2332 | 0

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ: Այս մասին ասվում է խմբակցությունների տարածած հայտարարության մեջ. ««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:

Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:

Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին:

Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր