ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Խուճապը տարածվում է համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան
23:54, 14.10.2021 | mamul.am
4432 | 0

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։
ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում։ Բա հետո՞։
Ադրբեջանական մամուլից ռուսական թելեգրամ ալիքներ Արցախի առաջնագծից տեղեկատվություն են տալիս, դեռ չեմ խոսում ֆեյսբուքյան օգտատերերի մասին, իսկ սրանք չգիտեմ, թե ինչին են սպասում։
Խուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր