ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ո՞ւր է այն քաջակորով ճառող հերթական պաշտպանության նախարարը, որ Շոյգուից զենք էր բերում»․ Նարինե Դիլբարյան
06:06, 15.10.2021 | mamul.am
5649 | 2

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «ադրբեջանի ռազմական ուժերը գնդակոծել են Արցախի ՊԲ հենակետը Մարտունու շրջանի Նորաշեն գյուղի մոտ, մեր զինվորականների վրանը հատուկ թիրախավորվել է՝ ունենք վեց վիրավոր, երկուսը՝ ծանր, գրում են, թե ռուս խաղաղապահները նոր միջամտել են: Այս ինչ անտերապետություն է, անտերազգություն, ընտրություններից հետո քաոսն ու կառավարվող պետականահանձնումը դարձել են անկասելի: Գնացին-եկան հոգևոր, աշխարհիկ, պաշտպանական գերատեսչություններից իրենց ադրբեջանցի գործընկերներին տեսան, խոսեցին, իսկ արդյո՞ւնքը: Փոխանակ անիմաստ ու, ավելին, վտանգավոր հանդիպումների մասնակցեք՝ աշխարհի առաջ տպավորություն ստեղծելով, թե բանակցում եք. «խաղաղություն» եք բերում, ճանապարհներ բացում, հակահարված տվեք, ո՞ւմ եք հանձնել բանակը, մեր հերոս զինվորներին, մատա՞ղ եք անում, հանցագործ ապիկարներ, ո՞ւր է այն քաջակորով ճառող հերթական ՊՆ նախարարը, որ Շոյգուից զենք էր բերում, ժամանակակից սպառազինություն գնում, ո՞ւր են ՀՀ անվտանգության հայեցակարգը, ռազմական դոկտրինը, բանակի բարեփոխումները, արտաքին քաղաքական ուղեգիծը: Նողկալի տոնավաճառ է ստի, անտեղյակության, ապիկարության և ուրացումի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր