ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+8 °C
Սուպերմարկետներում կարտոֆիլի կիլոգրամը 330-550 դրամ է. «Ժողովուրդ»
09:18, 15.10.2021
2877 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչև 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։

Նրանց խոսքով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։

Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել, և հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են։ Սակայն նկատենք, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր