ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել, հետևյալն է». Տիգրան Աբրահամյան
09:30, 15.10.2021 | mamul.am
5206 | 0

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։
Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։
Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել։
Ճիշտ է՝ ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում։
Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր