«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի գրառումը. «Փաստորեն երկու օրից Գյումրիում, այնուամենայնիվ, ընտրություններ են նախատեսվում։ Հիմա տեսեք.... Չեմ ուզում երկար-բարակ անդրադառնալ, բայց այս պահից կարող եք գնահատել, որ ռեկորդը խփված է, կիրակի գրանցվելու է որպես պատմության ամենամերժված, ռեկորդային ցածր մասնակցությամբ սպասվող ընտրությունները Գյումրիում։ Երկու օրից կարելի է նույնիսկ ֆիկսել, որ գյումրեցիները փաստացի բոյկոտեցին, եթե չասեմ՝ ծաղրեցին կիրակնօրյա ընտրական միջոցառումը, առավելագույնը 17-20 տոկոս մասնակցություն, այն դեպքում, որ մոտ 300 թեկնածուներ և 10 մասնակից քաղաքական միավորներ են մտել ընտրական պայքարի մեջ»։ |