ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+17 °C
«Կիրակի գրանցվելու է որպես պատմության ամենամերժված ընտրությունները Գյումրիում». Վահան Թումասյան
21:06, 15.10.2021
1786 | 0

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի գրառումը. «Փաստորեն երկու օրից Գյումրիում, այնուամենայնիվ, ընտրություններ են նախատեսվում։ Հիմա տեսեք....

Չեմ ուզում երկար-բարակ անդրադառնալ, բայց այս պահից կարող եք գնահատել, որ ռեկորդը խփված է, կիրակի գրանցվելու է որպես պատմության ամենամերժված, ռեկորդային ցածր մասնակցությամբ սպասվող ընտրությունները Գյումրիում։

Երկու օրից կարելի է նույնիսկ ֆիկսել, որ գյումրեցիները փաստացի բոյկոտեցին, եթե չասեմ՝ ծաղրեցին կիրակնօրյա ընտրական միջոցառումը, առավելագույնը 17-20 տոկոս մասնակցություն, այն դեպքում, որ մոտ 300 թեկնածուներ և 10 մասնակից քաղաքական միավորներ են մտել ընտրական պայքարի մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր