ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-2 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է». «Առուշ Առուշանյան» դաշինք
10:42, 15.10.2021
1152 | 0

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտնում է. «Առուշ Առուշանյանը ևս շատ շուտով ազատության մեջ է լինելու

Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ, կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:

Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր