ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատերազմն ավարտված չէ». Արման Աբովյան
11:12, 15.10.2021 | mamul.am
2743 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովուրդ ջա՜ն խնդրում եմ, երբ Արցախում կամ Հայաստանի օկուպացված տարածքներում լարվում է իրավիճակը, պետք չէ տարածել ադրբեջանական ֆեյքեր կամ չստուգված տեղեկություն զոհերի կամ վիրավորների մասով։ Ախր սա տարրական տեղեկատվական հիգիենայի կանոններն են, պատերազմն ավարտված չէ, թուրքը մեր տուն է ներխուժել, իսկ մենք շատ արագ տարվում ենք թշնամու ամեն տեղեկատվական սադրանքի։

Հասկանում եմ, որ պետական մարմինների տեղեկությունն արդեն ոչ ոքի մոտ վստահություն իսպառ չի ներշնչում, սակայն դա չի նշանակում, որ մենք ինքներս մեզ պետք է հասցնենք ֆեյքային հիստերիայի։

Ի վերջո, կրկնեմ՝ պատերազմն ավարտված չէ և պետք է գործի պատերազմին համապատասխանող վերաբերմունք տեղեկատվության հանդեպ յուրաքանչյուրիս կողմից»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր