ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Տաճարից այսքանն է փրկվել». Մետաքսե Հակոբյան
21:24, 15.10.2021 | mamul.am
3029 | 0

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապատկերն է, որը վնասվեց, երբ ադրբեջանցի քոչվորները 2020-ի հոկտեմբերի 8-ին ռմբակոծեցին տաճարը: Տաճարից այսքանն է փրկվել... այն մեզ հանգիստ չի տալու... չպիտի լանք ու կծկվենք, չպիտի երբեք թույլ տանք, մեր ու մեր սերունդների մեջ սերմանվի թշնամու հետ համակեցությունն ու «մի հարկի տակ խաղաղ ապրելը»: Թուրքն ու ադրբեջանցին մեր ոխերիմ թշնամիներն են ու մենք մշտապես պիտի պատրաստ լինենք դիմակայելու...Երեկ, թշնամու հարձակումը մեր դիրքի վրա, ապացույցն է, որ թուրքի ատելությունն այնքան ուժեղ է մեր հանդեպ, որ որևէ պայմանավորվածություն կամ համաձայնագիր չի կարող կանգնեցնել նրան: Դարերի մեջ չենք վերացել, քանզի օրհասական պահերին, երբ անկարող ու պարտվող իշխանություններ ենք ունեցել՝ համախմբվել և գործել ենք ազգովի: Մենք՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ, ՍՓՅՈւՌՔ, պիտի բռունցք դառնանք, որ լսելի լինենք միջազգային կառույցներում, գործենք բացառապես նույն ուղղությամբ, այն է՝ ՀԱՅԻ միասնական ՀԱՅՐԵՆԻՔի փրկությունը: Աշխարհի բոլոր հայերս մեր սերունդներին ՀԱՅՐԵՆԻՔ ենք պարտք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր