ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսով վարակման 1765 և մահվան 38 նոր դեպք
11:06, 15.10.2021 | mamul.am
2419 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ը՝ առողջացած, 5713-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Ունենք 881 առողջացած, 38 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր