ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արցախը հենց սենց ա հանձնվել». Արթուր Դանիելյան
11:42, 15.10.2021 | mamul.am
11500 | 0

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Վստահ եմ՝ դուք էլ եք արդեն հասկանում, որ իմաստ չկա ակնկալել, որ «ընդդիմություն» կոչեցյալը որևէ կերպ կփորձի բարձրաձայնել երեկ տեղի ունեցած բախումների իրական հանգամանքների մասին: Ընդ որում՝ ամենալուռն են լինելու միշտ ամենապաթոսային ռազմահայրենասեր սրիկաները: Սրանց հետ ամեն ինչ պարզ է, ես ուզում եմ Մարդու իրավունքների պաշտպանին հասկանամ: Նա պիտի որ աշխարհաքաղաքական վասալությամբ ծանրաբեռնված չլինի: Ո՞րն ա պատճառը, որ ՄԻՊ-ը վերահաստատում է Արցախի իշխանությունների ակնհայտ կեղծ տեղեկատվությունը: Դա իմ՝ մարդու իրավունքների ո՞ր կետից ա բխում: Ավելի տրամաբանական չէր լինի, որ հենց ՄԻՊ-ն արձանագրեր, որ իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, ավելի ճիշտ չէր լինի շարքային քարոզի դառնալու փոխարեն նա փորձեր ճշտեր վիրավորների անունները, որպեսզի միանգամից պարզ դառնա կորուստների իրական թվերը:

Արցախը այ հենց սենց ա հանձնվել, բոլորի ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր