ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
12:00, 15.10.2021 | mamul.am
7057 | 0

Պաշտպանության բանակը հայտնում է. «Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր