«Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խոսեց դավավոր Աննա Դանիբեկյանի մասին, մասնավորապես, նրա մասնակցությամբ դատական վերջին նիստերի մասին: «Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ, մասնակցեր ԵԽԽՎ-ին, Աննա Դանիբեկյանը չթույլատրեց: Գործուղման հետ կապված ԱԺ-ն փոխանցել էր որոշակի գումար, բայց քանի որ չստացվեց, տրամաբանական է, որ պետք է գումարը վերադարձվեր, այսինքն՝ գույքի արգելանքը պետք է վերացվեր ու գումարը հետ վերադարձվեր, բայց միջնորդությունը մերժվեց: Ընդհանուր առմամբ, պետք է գնահատենք տիկին Դանիբեկյանի վարքագիծը: Նա ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցնի պետությանը: Երկրորդ, նա չի թույլատրում, որպեսզի պետական միջոցը վերադառնա բյուջե: Ինչ վերաբերում է անձնական վերաբերմունքին, Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք իմ ու Արմեն Գևորգյանի նկատմամբ, միգուցե շատ սիրելուց է, չեմ կարող ասել»,- ասաց նա: |