ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Օտար խաղաղապահ ուժերը երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին». Արմեն Այվազյան
02:06, 16.10.2021 | mamul.am
2790 | 2

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆաշիստական Ադրբեջանի զորքն Արցախում որդեգրել է պատերազմելու նոր և արդյունավետ մարտավարություն՝ հայերին հեռվից անպատիժ կերպով գնդակահարելը։ Հեռահար գնդակահարությունների նույն մարտավարությունը կիրառվում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում։

Օտար խաղաղապահ ուժերը, ումից էլ դրանք բաղկացած լինեն՝ ռուսներից, սկանդինավներից թե ֆրանսիացիներից, երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին ու նպատակային սպանություններին։

Նրանք հաճախ այդպիսի հնարավորություն էլ չեն ունենալու՝ էլ չասած նման գործողությունների մանդատ չունենալու մասին։

Ադրբեջանական այս հանցագործությունները հետևողականորեն շարունակվելու և մերթընդմերթ կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել վճռական և ուժգին հակահարված ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՑ։

Իսկ անպատասխան մնալու դեպքում, ինչպես այժմ է, հետևանքները մեզ համար լինելու են աղետալի՝ ընդհուպ մինչև զանգվածային արտագաղթ, սպիտակ ջարդ ու հայրենազրկում։

Հետևաբար՝

• Հայկական բանակի վերակառուցմանն ու հզորացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։

• Հայաստանում (ներառյալ Արցախում) համընդհանուր ինքնապաշտպանության ռազմավարություն որդեգրելուն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։

• Պարտվողական և կապիտուլյանտական քաղաքական իշխանության հեռացմանն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ։

Եվ այդուամենայնիվ, ուշանում ենք...»:

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր