ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-3 °C, -3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Ալիևը Հայաստանին ու Իրանին մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ. Փաշինյանի արձագանքը
13:24, 15.10.2021
7542 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին: Իր ելույթում նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ 44-օրյա պատերազմի դադարեցման գործում դերակատարման համար. «ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց կան շատ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն: Առ այսօր մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին: Առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար»: Փաշինյանը խոսեց ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց: Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման թեմային՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել գործընթացը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս պահին լսումներ են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:

Ավելի վաղ իր ելույթում Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր համատեղ նարկոթրաֆիկի մեջ: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի իրավապահները համագործակցում են թմրաշրջանառության դեմ պայքարում: «Ես էլ կարող եմ թվեր ներկայացնել, որ նարկոթրաֆիկի դեպքերով ձերբակալություններն ու ագրավումները աճել են 3-4 անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահները սերտ համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր