ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«ԱՊՀ ղեկավարների այս նիստը Հայաստանի հերթական ստորացումն էր». Վահան Բաբայան
14:42, 15.10.2021
4007 | 1

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊԸ ղեկավարների այս նիստը Հայաստանի հերթական ստորացումն էր

Լուռ լսել, թե ոնց է հակառակորդը ստորացնում քո ազգին, ստեր պատմում քո 30 տարվա պատմության մասին, դա ի՞նչ է, եթե ոչ ստորացում և նվաստացում:

Կապիտուլյացիոն իշխանությունը միշտ է մնալու այս կարգավիճակում, քանի ինքը կա իշխանության ղեկին: Դրա համար էինք ասում՝ երկրին նոր ղեկավար է պետք, դրա համար էինք ասում, որ պարտված կապիտուլյանտը չի կարող շարունակել ղեկավարել և հանդես գալ մեր անունից:

ԱՊՀ երկրների առաջ Հայաստանը ներկայացնողի մազոխիստական և խխճուկ ելույթը համայն հայության համար պետք է լինի ազդանշան, որ գոնե հիմա խելքի գան և դադարեն սատարել այս ազգակործան ռեժիմին և իր սպասարկուներին: Դեռ ի՞նչքան մեզ պետք է ստորացնեն, որ հասկանանք, որ 2018թ. մեր նորագույն պատմության ամենամեծ սխալն էր»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր