ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-3 °C, -3 °C ... +6 °C Վաղը`+8 °C
«Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է». Հայկ Մամիջանյան
15:36, 15.10.2021
9597 | 3

«Նախորդ օրը, ինչպես և բազմիցս այս շրջանում, պաշտոնական լրահոս կոչեցյալը ոչ թե ձախողել է, այլ խայտառակվել»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ հարձակման երեկվա դեպքին: «Ապատեղեկատվությունը կանխելու ամենագործուն միջոցը իրական տեղեկատվությունը արագ, կարճ ժամանակում տրամադրելն է, այնինչ մեր հասարակությունը ժամերով ստիպված էր տեղեկությունները կորզել թելեգրամյան տարբեր ալիքներից կամ սեփական աղբյուրներով: Տրամաբանությունը պարզ է՝ մինչև վերևից դաբրոն չլինի, մինչև չհասկանան՝ ոնց կարան ֆռցնեն, ոնց տրամադրեն ինֆորմացիան, որ հանկարծ Բաքվում նստած իրենց կառուցողական գործընկերներին չնեղացնեն, չեն տրամադրում: Ըստ որոշ տեղեկությունների՝ անհայտ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է»,- հավելեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր