ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.81, EUR 557.22, RUB 6.70, GBP 653.85
+10 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+8 °C
«Ժողովրդի տերը թղթից կարդաց Մոսկվայից իրեն ուղարկված շպարգալկեն». Դավիթ Գրիգորյան
16:06, 15.10.2021
4405 | 5

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՆԱՏԱՄ ու ստորացված. ԱՊՀ խորհրդի նիստն եմ լսում ու այլևս ունակ չեմ ադեկվատ ու կոռեկտ արտահայտվել։

Թշնամու բեղերն իր ելույթում է՛լ նարկոտրաֆիկից է խոսում, է՛լ բնապահպանական աղետից, որն իբրև իրենք ընդունել են մեր նահանջից հետո, է՛լ ռազմագերիներից, որոնք թրաշի կարծիքով տեռորիստներ են։ Խոսում է է՛լ մեր ոչ կոնստրուկտիվ լինելուց, է՛լ ինչի մասին ասես ու չոր պրոպագանդիստական, ագրեսիվ ելևեջներով։ Էդ բեղերով պոլի փեդը մեղադրում ու պախարակում է մեզ։ Ամեն ինչ հասցեական, ամեն ինչն իր անունով։ Շատ հստակ, առանց բլա, բլա բլաների։

Հետո․․․ հետո հարթակը մերն է։ Ու մենք պատմում ենք հեքիաթներ։ Հեքիաթներ խաղաղության ու ապաշրջափակման մասին, հեքիաթներ ադրբեջանով ՌԴ ճանապարհորդելու, Նախիջևանով Իրան գնալու, տարածաշրջանը սիրո ու համերաշխության մեջ տապակելու մասին։ Զուտ գալչկի համար հիշում ենք ռազմագերիներին։ Նրբորեն, որ հանկարծ իլհամը չնեղանա, պատմում ենք Բաքվի ռազմական թանգարանի ու այն այցելած աշակերտների մասին, հետո շնորհակալություն հայտնում, որ մեր զոհված տղերքի սաղավարտներն էնտեղից հանել են ու դա արդեն լավ է։ Մոնղոլական ռուսերենով մի կերպ արձագանքում ենք, որ մենք ու Իրանը (ադրբեջանի բեղերի մեղադրանքին ի պատասխան) նարկոտրաֆիկով համատեղ չենք զբաղվում։ ՈՒ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ նախորդ գիշեր Արցախի տարբեր ուղղություններով բացված թշնամու կրակի ու 6 հայ զինծառայողների վիրավորվելու մասին։

Ու վերջում էլ հույսեր ենք հայտնում, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մենք տարածաշրջանի ԳԱՆԴԻՆ ենք ու բոլորին մեր կրքոտ սիրո գրկում կխորտակենք, կթավշացնենք։

Անկեղծ, եթե էս ժողովուրդը երեխան է, իսկ ղեկավարը՝ հայրը, ապա մենք հիմա անփառունակ ծնողի զավակ ենք։

Մեզ դուրսը տեսնում են ու ով պատահի քացով հետևներիս է տալիս, մենք էլ գլխիկոր թռնում ենք դեպքի վայրից ու մեզ հույս տալիս, որ մեզ էդ քացիով կոփում են, որ մենք էդ քացուց ավելի ուժեղ ենք դառնում կամ, որ այդ քացին իրականում մեծ սիրո արտացոլում է։

Մենք հիմա խաբում ենք իրար։ Ինչո՞ւ։ Որովհետև էս ժողովրդի տերը մի բառ անգամ չասաց Արցախի ինքորոշման վերաբերյալ ու թղթից կարդաց ընդամենը Մոսկվայից իրեն ուղարկված շպարգալկեն, թե սերը կկայանա միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շնորհիվ։ Այսինքն՝ մենք գռուպավոյ սիրո կողմնակից ենք։

Էլ ոչինչ գրել չեմ ուզում ու հոգնել եմ էս քաղաքական ու պետական իդիոտիզմից։ Նրանք, ովքեր ունակ են հասկանալ՝ հասկանում են։ Նրանք, որոնք այդպես էլ սեփական ուղեղի հետ չեն ծանոթացել ու դրանից օգտվել չգիտեն՝ ինչքան ուզում ես ասա, միևնույն է իրենց էշը թավիշից է, չի կոտորվում։

Արցա՛խ ջան, Արցա՛խ։ Քո խորթ հերը քեզնից երես է թեքում, դու իրեն պետք չես։ Ինքը քեզ հանձնում է ավելի մեծ տուն ունեցող հարևանին և ոչ ի պահ, այլ՝ նվեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր