ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 493.81, EUR 557.22, RUB 6.70, GBP 653.85
+10 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+8 °C
«Շաբաթից ավել է` ահազանգում եմ պատկան բոլոր մարմիններին». Սեդա Գրիգորյան
16:42, 15.10.2021
2589 | 0

Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթից ավել է` ահազանգում եմ բոլոր պատկան մարմիններին, որ գոնե պարտադրեն` նախագծի տեղեկատվական վահանակը տեղադրեն, որ իմանանք ինչ են անում. կողքի Սպիտակ տունը կառուցելիս բոլոր օղակներից ինձ խաբում էին, թե ընդամենը ավտոտնակի տանիքն են վերանորոգում, արդյունքում ստացվեց երկու երկհարկանի տուն մեկում։
Հիմա սա. տեսչականից գալիս նայում գնում են, ոստիկանությունից գալիս նայում գնում են, թաղապետարանից գալիս նայում գնում են, իսկ մենք էլի մնում ենք էս փնթիության, անտեղյակության, իրավունքների տոտալ ոտնահարման մեջ։ Հեռախոսներին էլ ոչ մեկ չի պատասխանում, զանգում եմ։
Ստիպված եմ հանրայնացնել, որովհետև հակառակ դեպքում ծածկադմփոցն ու սուտ լուրեր տարածելն են աշխատացնում իմ դեմ»:

Աղբյուրը` Սեդա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր