ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-5 °C, -5 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում․ պարզաբանում
17:36, 15.10.2021
2000 | 1

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է․ «Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը։ Պատճառը հետևյալն է․ օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր