Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին, որում մատնանշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակը, ուշադրություն է հրավիրվում սեպտեմբերի 1-ի դրությամբ երկրում 122 քաղբանտարկյալների առկայությանը և կտտանքների կոնկրետ օրինակներ ներկայացվում: Նրանք նշել են, որ դեկտեմբերին տեղի կունենա «Արևելյան գործընկերության» վերաբերյալ Եվրամիության գագաթնաժողովը, որին կհրավիրվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինստիտուտը նամակով խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի վերաբերյալ: Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են։ Դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը»: |