ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը»․ Ժ․ Անդրեասյան
03:06, 16.10.2021 | mamul.am
2122 | 0

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը։
Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում։ Հարցաշարը կհաստատի նախարարությունը։
Հավաստագրումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ էլեկտրոնային, մեկ փուլով։
Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է առաջարկվում սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 25-ը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր