Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հարությունյանն այսօր բանավեճի ժամանակ անդրադարձավ Գյումրու վերաբերյալ Կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին. «Կառավորության հնգամյա ծրագրի մեջ հստակ որպես անկյունաքար՝ նշված է Գյումրիում տնակների վերացման գործընթացը սկսել»,- ասաց նա: ՔՊ-ական թեկնածուին ընդհատեց «Գյումրին կռնա» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Վարդան Սրտաշյանը՝ ասելով «3 տարին բավական չէ՞ր տնակների հարցը լուծելու համար»: «Իհարկե՛ ոչ, բավարար չէր»,- ի պատասխան ասաց Հարությունյանը: |