«Գյումրին կռնա» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Վարդան Սրտաշյանն, այսօր հեռուստաբանավեճի ժամանակ անդրադառնալով Գյումրիում գործազրկության մակարդակին, ասաց. «Մեր թեկնածուներից շատերն ասում են՝ տուրիզմի զարգացման համար պետք է ստեղծել վճարովի զուգարաններ, ուրեմն գյումրեցիները զուգարան մաքրող չեն և զուգարան մաքրելու աշխատանքով գյումրեցիներին պետք չէ խաբել: Գյումրիում էս խնդիրը պետք է հիմնովին լուծել»,- ասաց նա: |