ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Առանցքայինն այն չէ, թե ինչու են ակտիվացել կայսերապաշտները, այլ այն, թե ուր ենք մենք»․ Ռուբեն Մեհրաբյան
00:30, 16.10.2021
1640 | 2

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական ազդեցության ինտերվենցիայի նոր ալիք․
- Պուտինի և ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների հանդիպում՝ մեզ «հանձնարարվում է», որ «պայքարենք» ընդդեմ «ներմուծվող դեմոկրատիայի»։ Ոչ մի արձագանք պաշտոնական Երևանից։
- Ռուս ուղղափառ եկեղեցին «ներկայացուցչություն է բացում» Հայաստանում։ Ոչ մի արձագանք պաշտոնական Երևանից։
Լավրովը խոսում է Հայաստանում ռուսաց լեզվի «դիրքերի ուժեղացման» մասին։ Ոչ մի արձագանք պաշտոնական Երևանից։
- Բելառուսի կոլխոզի հանցագործ վիժվածքը հայտարարում է, որ միութենական պետության ՌԴ-Բելառուսի փորձը կիրառեն ԱՊՀ մնացած երկրները։ Ոչ մի արձագանք պաշտոնական Երևանից։
Այստեղ առանցքայինն այն չէ, թե ինչու են ակտիվացել կայսերապաշտները և նրանց մետաստազները, այլ այն, թե ուր ենք մենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր