ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ես չէի էլ ուզում մասնակցել ընտրություններին». Կարապետ Պողոսյան
23:18, 15.10.2021 | mamul.am
2498 | 0

«Թասիբով» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանն այսօր հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարեց, որ չէր ուզում մասնացել ընտրություններին: Այս մասին նա նշեց՝ պատասխանելով գյումրեցիների այն հարցին, թե եթե իրենց խոստումների 20 տոկոսը չիրականացնեն, պատրա՞ստ է հրաժարական տալ:

«Ես, իրականում, շատ լավ մտածել եմ: Այն ծրագրերը, որ մենք առաջարկում ենք, շատ իրատեսական են, դրա համար ես ոչ շատ երկար մտածելով ավելի շուտ էի պատասխանել այս հարցին, որ այո՛, պատրաստ եմ: Ինձ համար պաշտոնը երբեք չի եղել ինքնանպատակ, էս ընտրություններին մասնակցելն էլ երազանք չէր, ավելին՝ ես չէի էլ ուզում մասնակցել ընտրություններին, բայց քանի որ էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անհրաժեշտություն կա, դրա համար մենք մասնակցում ենք»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր