«Ոչ թե մի տարի, այլ ավելի շատ ժամանակ է պետք, որ քաղաքացին իր մաշկի վրա զգա փոփոխությունները»,- այսօր բանավեճի ժամանակ ասաց «Հայաստանի Կոմունիստական» կուսակցության ներկայացուցիչ Կոնստանտին Ղավազյանը՝ պատասխանելով գյումրեցիների այն հարցին, թե եթե իրենց խոստումների 20 տոկոսը չիրականացնեն, պատրա՞ստ է հրաժարական տալ: «Ժամկետ է որոշված գիտակ մարդկանց կողմից. դրված է 5-ամյա ժամկետ, դա բավարար է, որ քաղաքապետն իրեն ցույց տա, իսկ 1 տարին բավարար չէ, որ քաղաքապետն արդյունք ցույց տա: Պետք չէ հարցին միջին քաղաքացու ինտելեկտով մոտենալ»,- ասաց նա: |