«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Վարդևան Հակոբյանն, այսօր հեռուսատաբանավեճի ժամանակ պատասխանելով յումրեցիների այն հարցին, թե եթե իրենց խոստումների 20 տոկոսը չիրականացնեն, պատրա՞ստ է հրաժարական տալ, ասաց. «Ես ասում եմ, որ հրաժարական չեմ տալու, որովհետև, ես, իրոք, լավ կառավարիչ եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ: Քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, դա գործադիր մարմնի պաշտոն է, այդ պաշտոնը պետք է իջացնել ծառայություն: Քաղաքապետարանը պետք է ծառայություն մատուցի մեր ժողովրդին»: |