ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Հոկտեմբերի 27-ում մեղադրում եմ ՌԴ-ին». Արամ Սարգսյան
00:18, 16.10.2021
4891 | 0

«ԱՄՆ-ն հստակ ցույց է տալիս, որ ինքը դեմ է Մեղրիի միջանցք ունենալուն։ Իսկ Մեղրին կորցնելու մասին եղբորիցս բացի որևէ մեկը դիպուկ չի ասել՝ դա նույնն է, որ դու տան դուռը փակես և բանալին կախես վզիցդ։ Դա կլինի ՀՀ-ի վերջը»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ո՞վ է Մեղրիի հարցով բանակցել, ո՞ր թվին, ինչպե՞ս, ինչո՞ւ չի հակադարձում Քերի Քավանոյին, որ դա այստեղ է որոշվել։ Շատ ուրիշ բաներ էլ կան, որ գիտի Ժիրայր Լիպարիտյանը, գիտեր նաև՝ ցավոք լուսահոգի Շուգարյանը, թե Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում խնդրել է, որ Մեղրիի տարբերակը հանեն բանակցային պրոցեսից, նրանք էլ ասել են․ «Գիտե՛ք ինչ, դուք եք առաջարկել, ինչո՞ւ հանենք», ու ինչ է պատասխանել Վարդան Օսկանյանը։ Պահը կգա, դա էլ թող Վարդան Օսկանյանը պատասխանի, որ իրենք չեն, ով է իրենց ասել, որ առաջարկեն։ Ես էս տարիներին նաև Ռուսաստանին եմ մեղադրում «27»-ում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, որ այսօրվա դրությամբ իրերի դրությանն ամենածանոթ մարդն է, որովհետև ունի համակարգը, ասում է, որ «Հոկտեմբերի 27»-ով Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմրիճյանը խափանեցին Մեղրիի ծրագիրը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հոկտեմբերի 27-ում մեղադրում եմ ՌԴ-ին». Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր