ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+4 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+17 °C
Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել. «Ժողովուրդ»
09:48, 16.10.2021
2467 | 0

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարի մսի արտադրության ծավալներն են պակասել. այս տարվա հունվար-օգոստոսին խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 2.4 տոկոսով, իսկ ոչխարինը պակասել է 3 տոկոսով: Պակասել են նաև թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով: Հայաստանում այս տարվա 8 ամիսներին արտադրվել է 9 մլն 19 հազար 800 տոննա թռչնամիս:

Թռչնաբույծների խոսքով՝ 2020-ի տարեվերջին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա: Բացի այս, վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ Ընդ որում, բարձրացել է և ներկրված, և արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետև միաժամանակ բարձրացել են և ներմուծվող կերի գինը, և գազի, էլեկտրաէներգիայի սակագները:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր