ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն. «Ժողովուրդ»
10:00, 16.10.2021 | mamul.am
5117 | 1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, թե արդյոք Մարությանը կբարեհաճի գալ ԱԺ, քանի որ իշխանության հետ կտրականապես կտրել է իր կապը ու, հնարավոր է, արհամարհի օրենսդիր մարմնին ու չգա խորհրդարան:

Մեր տեղեկություններով՝ իշխանական թևը կարծում է, որ քաղաքապետ Մարությանի՝ խորհրդարան գալու դեպքում պետք է նրան «նեղը գցել» տարբեր հարցերով, քանի որ վերջինն իշխանության միջոցով ընտրվել է քաղաքապետ ու միանգամից կապը կտրել բոլորի հետ, ավելին՝ արհամարհական վիճակ է արդեն տևական ժամանակ:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր