ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+9 °C
«Այս թվերի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները». Արփի Դավոյան
12:42, 16.10.2021
2694 | 0

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կատարվել է 19360 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, մահվան 41 դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ:
Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին, կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։
20161 պացիենտ բուժում է ստանում, բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար` վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։
41-ը լոկ թիվ չէ, մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ...
Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում, իսկ եթե ճիշտ` կյանքեր...
Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն»:

Աղբյուրը` Արփի Դավոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր