ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Միակ բանը, որի համար պետք է անխնա քլնգել ընդդիմությանը, պետությունը Նիկոլից չազատելն է». Կ. Վրթանեսյան
17:24, 16.10.2021 | mamul.am
3387 | 2

«Ռազմինֆո» մասնգիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. ««Բա խի՞ ընդդիմությունը գյուղացիներին ջուր չի հասցնում, դիրքեր չի պահում, խրամատ չի փորում» ոճի քարոզչության մասին։
Ընդդիմությունը 1 առաջնահերթ անելիք ուներ. Նիկոլին և նիկոլաթուրքերին հեռացնել իշխանությունից և կանգնեցնել հայկական պետականության անդունդ գլորվելը։
Չարեց։
Հիմա էլ ունի նույն պարտականությունը։ Ու չպետք է զբաղվի որևէ այլ բանով, որովհետև ընդդիմության՝ ցանկացած այլ բանով զբաղվելը լրացուցիչ ժամանակ է տալիս կապիտուլյանտին պետությունը քանդելու։
ՄԻԱԿ բանը, որի համար պետք է անխնա քլնգել ընդդիմությանը՝ պետությունը Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլից չազատելն է։
Հ.Գ. Ինչ վերաբերում է պահել-չպահելուն, ապա հիշենք կալանավորված մարդկանց, որոնք առաջնագիծ էին պահում այն ժամանակ, երբ այս իշխանության անբարոյականները զբաղված էին գյուղացիներին համոզելով, թե «նախկինները սաղ հանձնել են, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»... Հիշենք նաև այն դիրքերը, որոնք մարդիկ պահում էին, բայց իշխանությունների հրամանով հանձնվեցին։
Մի խոսքով, թացը չորին խառնել պետք չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր