ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +18 °C Վաղը`+8 °C
«Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից». Վահե Հովհաննիսյան
15:48, 16.10.2021
1406 | 0

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը.

«Հայաստանում Նիկոլը, պաշտոնյաներին պարտադրելով աշխատասենյակներում կախել իր նկարը, զարգացնում է «արևելյան ռեյխի» մոդելը, որի պարարտ հիմքը առկա է։ Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը։
Պաշտոնյաները ներքին ու նման ընդունում են արևելյան բարքերը, եթե նույնիսկ նրանք արևմտյան կրթական հաստատություններում են սովորել կամ հավաքագրվել։ Արևմտյան ֆինանսավորմամբ քաղհասարակությունը արևելյան հնազանդությամբ մարսում է ամեն ինչ։
Թուրքմենբաշին իր նախարարներին ստիպում էր չորեքթաթ իրեն մոտենալ՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ, և նրանք մոտենում էին։ Կարծում եմ՝ այսօրվա պաշտոնյաներին այս վիճակից փրկում է միայն մեկ բան՝ Նիկոլը դեռ նման բան չի ստիպում։
Իրականում պրոֆեսոր Չարչյանին անազատության մեջ պահողները Թուրքմենբաշու պաշտոնյաների կարգավիճակում են։
Առողջապահության նախարարն ամեն անգամ կառավարության նիստին այնպիսի հպարտությամբ է ասում «Մեծարգո պարոն վարչապետ», որ ակամայից մտածում ես, որ գուցե իսկապե՞ս երկիրը հսկայական հաջողություններ ունի, ու դու չգիտես։ Գուցե բնակչության 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ու հիվանդանոցները դատարկ են...
Այստեղ բազմաշերտ անոմալիայի հետ գործ ունենք։ Նախարարները կարող են դիմել նաև այլ կերպ՝ վսեմաշուք, աստվածային և այլն։ Ու խնդիրն այն չէ, որ հասցեատերը չի սաստում, այլ այն, որ հասարակությունը չի մերժում, ու չկա որևէ ինստիտուտ, որ ասի՝ ամոթ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր