ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 485.86, EUR 548.34, RUB 6.48, GBP 648.04
+9 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+14 °C
«Թազա «փրկիչ» ենք ստացել». Վահան Բաբայան
14:12, 16.10.2021
4979 | 1

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն կարգի կադրային սով ա, որ նոր շատ հարուստ ու քաղաքականության մեջ երբևէ կարծիք չհայտնած «փրկիչ» են բերում: Ոչ ավել, ոչ պակաս էս «փրկիչը» միանգամից հայտարարում ա, որ պատրաստ ա գնալ բանտ, բայց չգիտի՝ ինչի համար, ուղղակի հայտարարում ա՝ մտածելով, որ լուրջ կթվա:
Էս նորահայտ «փրկիչը» ասում ա նաև, որ քաղաքականություն ա մտնում, բայց ղեկավար չի ուզում դառնալ:
Սկզբի համար արդեն երկու դատարկ պոպուլիստական թեզ, մի խոսքով, կենացները քաղցրանում են»:

Ստորև՝ ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը:

Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը
Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր