ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եվս մեկ հաղորդում՝ հանցագործության մասին». Նարինե Կիրակոսյան
14:24, 16.10.2021 | mamul.am
4741 | 3

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԱ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանը որևիցե կերպ կապ չունենալով ագրոկուլտուրայի և ծառաբանության, գյուղատնտեսության այլ հիմնարար գիտելիքների հետ, հնչեցնում է հանցագործ մտքեր, որոնք կսպանեն եղած գյուղատնտեսությունը։ Երկար-բարակ միտք պետք չէ ունենալ, որ յուրաքանչյուր պտղի սերմ, նույնիսկ պատրաստի տնկի չի պետք, այլ պարզապես սերմ, կուտ, կաղին, կորիզ և այլն, որ ցանես հողի մեջ և դա դառնա ծառ․ լինի բերքատու, դեկորատիվ, լայնատերև, ասեղնատերև և այլ տեսակի բույս, թուփ և ծառ։
Այսպիսով վարչապետի աթոռակիրը ևս մեկ անգամ ոտնահարում է մի շարք օրենքներ, այդ թվում «Հողային», «Անտառային» օրենսգրքերը, «Բուսական աշխարհի», «Բուսասանիտարիայի մասին» և այլ օրենքներ։ Նա իհարկե չի էլ լսել, որ օրինակ ի տարբերություն միամյա և երկամյա գյուղատնտեսական բույսերի, բազմամյա պտղահատապտղային բույսերը միևնույն տեղում աճում են երկար տարիներ: Օրինակ, ելակը աճում է 6-10, մորին, հաղարջենին, կոկռոշենին՝ 10-12, դեղձենին, բալենին՝ 15-25, սալորենին, ծիրանենին՝ 40-50, խնձորենին, տանձենին՝ 50-70, ձիթենին, ընկուզենին մի քանի հարյուր տարի և այլն:
ՈՒՐԵ՛ՄՆ՝
Հարգելի պտղաբույծներ, դենդրոլոգներ, վերցնում եք սղոցներն ու այդ ՀԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ, ԿԱՄ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՃԵՑՐԱԾԸ ՍՂՈՑՈՒՄ ու լսելով «ժողջան»-ի հրամանին՝ ճակատներիդ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԹՔՈՒՄ ԿՊՑՆՈՒՄ։
ԿԵՑՑԵ՛, ԿԵՑՑԵ՛
Վայ, ներեցեք, սխալվեցի․ purc, purc nigolin»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր