ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+8 °C
««Պաշարված» դիրքերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». ՊԲ
14:30, 16.10.2021
5012 | 1

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»:

Հիշեցնենք՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր գրառում էր կատարել «պաշարված» դիրքերի մասին՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ուրեմն ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն (Օմեգա կոչեցյալը) է հիմա փաստացի պաշարված: Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն, ուրեմն 114-ից 127 պոստերը սաղ իրանց ա անցնում: Էդ պոստերը պատերազմում ոչ մի կերպ չկարեցան վերցնեն»:

Աղբյուրը` ԱՀ ՊԲ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր