Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»: Հիշեցնենք՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր գրառում էր կատարել «պաշարված» դիրքերի մասին՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ուրեմն ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն (Օմեգա կոչեցյալը) է հիմա փաստացի պաշարված: Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն, ուրեմն 114-ից 127 պոստերը սաղ իրանց ա անցնում: Էդ պոստերը պատերազմում ոչ մի կերպ չկարեցան վերցնեն»: |