ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է կցել՝ կից գրառմամբ. «Այս իշխանությունները տապալեցին կորոնավարակի դեմ պայքարը սկզբնական փուլում, երբ պետք էր կանխարգելել վարակի տարածումը։ Տապալեցին պատվաստման գործընթացը՝ քարոզչության փուլում։ Հիմա էլ տապալում են բուն պատվաստումներն արդեն իրականացման փուլում։ Վկան՝ առաջացած խայտառակ հերթերը, քաոսը, խուճապն ու անորոշությունը։ |