ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դավիթին ընկերների հետ թողել են անտառում՝ խոստանալով վերադառնալ»․ Գեղամ Նազարյան
18:24, 16.10.2021 | mamul.am
4887 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Տանկիստ Դավիթի մարմինը , մասունքները հողին հանձնեցին այսօր՝ Եռաբլուրում։
Դավիթ Գևորգյանը վերջին անգամ տուն էր զանգել, մորը՝ Ալիսին էր զանգել ճիշտ մեկ տարի առաջ։
Դավոն վիրավոր էր, բայց մորը չէր ասել։
Հերոս Դավիթը, տան միակ տղա Դավիթը չի զոհվել իր տանկում։ Դավիթն իր մի քանի այլ ընկերների հետ զոհվեց դավաճանության, փնթիության, հանցագործության հետևանքով։
Դավիթին, վիրավոր Դավիթին իր ընկերների հետ թողել են անտառում՝ խոստանալով վերադառնալ...
Դավիթը մի օր մորը երազ է եկել ու ասել՝ մա՛յր, Աստված այսօր խոսեց ինձ հետ։
Դավոն, Աբգարս, Էրիկը, Գոռը, Մխիթարը, Արամը, Հայկազը, Շիրակը, մյուս տղերքը երկնքում են՝ Տիրոջ մոտ։
Իսկ դուք, դավաճաննե՛ր, վախկոտնե՛ր, մտածեք ձեր ապագայի ու դատաստանի մասին»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր