Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի գրառումը. «ՔՈՎԻԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՀԵՐԻ 2020Թ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այսօր ներկայացնելու եմ ձեզ պաշտոնական վիճակագրական տվյալներ 2020 թվական մահացությունների վերաբերյալ։ Հայաստանում 2020 թվականին տարբեր պատճառներից մահացել է 36170 մարդ: Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա կստանանք, որ Հայաստանում օրական միջինը մահացել է 99 մարդ: 2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ: Փորձենք հասկանալ այս մահերի վիճակագրությունը՝ ըստ տարիքային խմբերի: 0-4 տարեկան խմբում մահացել է 0 մարդ. 5-14 տարեկան խմբում մահացել է 0 մարդ. 15-19 տարեկան խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03% 20-29 տարեկան խմբում մահացել է 7 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,2% 30-39 տարեկան խմբում մահացել է 27 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,76% 40-49 տարեկան խմբում մահացել է 103 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 2,9% 50-59 տարեկան խմբում մահացել է 402 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 11,3% 60-69 տարեկան խմբում մահացել է 1068 մարդ, ընդհանուր մահերի թվում՝ 30,13% 70-ից բարձրերի խմբում մահացել է 1937մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 54,6% Ի՞նչ է ստացվում, 60-ից բարձր տարիքի անձանց խմբում քովիդից մահացածների տոկոսը կազմում է մոտ 85 տոկոս, իսկ առողջապահության նախարարի այս հրամանով ճնշումների հիմնական թիրախը աշխատող մարդիկ են: Ի՞նչ իմաստ ունի երիտասարդներին ստիպել պատվաստվել։ Ինչու չի այդ էներգիան և միջոցները ծախսվում մարդկանց բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար: Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին: Մենք բազմաթիվ հարցումներ ենք կատարել առողջապահության նախարարությանը: Պատասխանների մի մասը ստացել ենք: Մասնագետներն աշխատում են այդ տվյալների հետ: Դեռ չենք ստացել քովիդից մահացածների ուղեկցող հիվանդությունների մասին տեղեկությունները: Ուզում եմ նաև հիշեցնել, որ քովիդով վարակված մարդկանց 2 տոկոսն է մահանում: Այս վիճակագրությունն ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ՝ Հայաստանում: |